Արցախից պաշտոնապես ոչ հերքում, ոչ հաստատում են՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրը։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ ԱԳՆ-ի պաշտոնում նշանակելու մասին որևէ հրամանագիր չի ստորագրել։ Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք առաջարկ ներկայացվել է Օսկանյանին, Ավանեսյանը պատասխանեց՝ նշելով, որ իր համար հիմքը նախագահի հրամանագիրն է։
Հիշեցնենք, որ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել պաշտոնակատար։ «Mediahub»-ը գրել էր, որ ԱԳ նախարար կնշանակվի ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։









