Երևանում ՀԱՊԿ համատեղ նիստերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Պարոնյան փողոցից 4 անձ բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։









