Foto

Երևան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Երեւան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նշենք, որ Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։