Foto

Երևանի բյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և քաղաքային լուսավորության համար գումար կհատկացվի

Երևանի բյուջեից  «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման» և  «Երևանի քաղաքային լուսավորության  դրամաշնորհային» ծրագրերի համար 139 միլիոն 660  հազար դրամ գումար կհատկացվի։

Քաղաքապետի խոսքով՝ գումարն ուղղվելու է մետրոպոլիտենում առկա գրունտային ջրերի հեռացման և օդափոխման աշխատանքների իրականացմանը: