Foto

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար:

Կենսագրություն

Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։

2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,
2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։

2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

2000-2004թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան
2002-2017թթ․ -  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
2004-2012թթ․ - թղթակցել է  մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան
2009-2011թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ  2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի  օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ
2010-2016թթ․-  ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող
2017-2022թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական
2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ,  ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս
2003թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։