Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ ութերորդ օրը, Հայաստանի հավաքականը ունի երկու մասնակից։
Մեդալների համար այսօր պայքարի մեջ կմտնեն Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:
Առաջինը մրցահարթակ դուրս կգա +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է ժամը 13:00-ին:
Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հանդես կգա Վարազդատ Լալայանը:









