Foto

Եկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ կառավարությունը մշակում է լրացուցիչ եկամուտների հավաքագրման աղբյուրներ

Պետությունն անցնում է քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման։ 2023թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքացիրները պետք է հայտարարագրեն իրեն եկամուտները։ Հանրային իրազեկման բացակայությունը բազմաթիվ անպատասխան հարցեր է առաջացրել քաղաքացիների շրջանում՝ ինչպե՞ս հայատարարգրել, արդյո՞ք համակարգը հասանելի է բոլորի համար, կա՞ պարզեցված համակարգ, կայք, որ հասկանալի կլինի հասարակության բոլոր շերտերի համար, համակարգչին չտիրապետող քաղաքացիներին ո՞ր պետական մարմինը պետք է աջակցի և ամենակարևորը՝ ո՞րն է դրա նպատակը, ի՞նչ խնդիր է դրանով լուծում պետությունը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգն արդեն իսկ գործում է զարգացած երկրներում, իսկ զարգացող երկրներից շատերը ձգտում են դրան։ «Համակարգը միաժամանակ մի քանի խնդիր է կարողանում լուծել։ Նախ ատևերի մակարդակն է կրճատում տնտեսության մեջ, պետությունն ունենում է իր բնակչության կենսամակարդակի մասին ամբողջական տեղեկատվություն և թույլ է տալիս իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն։ Հիմա բոլորին նպաստներ կամ բժշկական օգնություն են տրամադրում՝ համարելով, որ այս կամ այն խմբի անդամ է և, միաժամանակ, չդիտարկելով, որ արտերկրից գումար է ստանում, ունի ավանդներ և այլն։ Նման ինստիտուտ ունենալու գաղափարը պետք է ողջունել, սակայն ցանկացած գաղափար իրականացման ժամանակ կարող է այնպես խեղաթյուրվել, որ մտածված դրականը բնակչությունը չհասկանա կամ չընդունի՝ տեսնելով միայն բացասական կողմերը։ Առաջնային է իրազեկումը՝ պետք է ներկայացվի դրա օգուտների, դրականի մասին։ Այս պահին կառավարությունը տանում է միայն այն թեզը, որ ստվերը կկրճատվի։ Այսինքն մարդիկ, որոնք անշուշտ ունեն որոշակի ստվերային եկամուտ, վախենում են դրանից, մտածում են, թե դրանք կարող են հարկվել, որոշներն էլ մտածում են, որ հնարավոր է հարկվի դրսից եկած եկամուտը և ի սկզբանե ընդդիմանում են»,- նշեց մասնագետը։

Կարևոր է  նաև այն, որ այն երկրներում, որտեղ այս օրենքի կիրառման պրակտիկա կա, նշված է սև եկամուտների որոշակի շեմ, որը չի հարկվում։ Սա օգնում է, որ մանր եկամուտները երկրից դուրս չհոսեն և չվնասեն տնտեսությանը։ Պարսյանի համար անընդունելի է՝ ասել, վե՛րջ, 2023թ-ից բոլորը հայտարարգիր են ներկայացնում։ Նշում է՝ սա տանելու է այս գաղափարի համընդհանուր արժեզրկման։ «Համակարգը պետք է ներդրվի աստիճանաբար։ Կարելի նախ այն ներդնել տարբեր խմբերի համար։ Օրինակ՝ պետական ողջ համակարգն անցնի հայտարագրման, ապա բանկային համակարգը։ Դա թույլ կտա դիտարկել նաև բացթողումները և այլ խնդիրներ։ Մինչև այժմ նույնիսկ պետական պաշտոնյաները չեն կարողանում հայտարարգիր ներկայացնել, դա անում են բազմաթիվ սխալներով։ Պաշտոնյա ունենք, որ աշխատավարձը վարկից չի տարբերում: Կառավարությունն ունի գաղափար, բայց մասնագիտական ոլորտային քննարկումներ չկան։ Հաջորդ տարիների ընթացքում մենք ունենալու ենք պարտքի սպասարկման բեռի աճ և, դրանով պայմանավորված, այս պահից կառավարությունը մշակում է լրացուցիչ եկամուտների հավաքագրման աղբյուրներ»,- նշեց տնտեսագետը։  

Պարսյանի խոսքով՝ կարիք կա օրենքն ամրագրել նաև ենթաօրենսդրական ակտերով, փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, ՊԵԿ-ին լրացուցիչ գործառությներով օժտել․ «Հարկային մարմինները պետք է կարողնան նաև այդ տեղեկատվությունը մշակել։ Ակնհայտ է, որ այս պահին մեր հարկային մարմինները նման տեղեկատվության մշակման կարողություններ չունեն։ Հիմա պետական պաշտոնյաների մակարդակով դա արվում է և հարկային մարմինները դրան վերլուծություն կամ գնահատական չեն տալիս։ Հարկայինն այս պահին դարձել է տվյալներ ֆիքսող»։

Կան ռիսկեր, որ կմեծանա ստվերային շրջանառությունը, որն էլ բնականաբար կազդի տնտեսության վրա։ Պարսյանը նկատում է՝ նախագիծը նոր չէ, դեռ 2011-12 թթ դրա մասին  խոսվում րէ, հայեցակարգ էր ընդունվել: Հիմա, այս լավ գաղափարի իրագործումը չտապալելու համար, պետությունը պետք է համարժեք քայլեր ձեռնարկի, ինչպես դա աշխարհում է արվում։ «Այս խնդիրը կարելի է լուծել չհարկվող շեմի մաոսվ։ Կարելի սահմանել օրինակ 30 000 դոլոր չհարկվող շեմ մեկ բնակչի մասով»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան