• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետների երկարացման կարիք կա. Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է  ունեցա Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպումների ժամանակ խոսել ենք հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։

Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։

Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։

Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։

Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը, որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։ Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։

Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշատողներին»,- նշել է Թորոսյանը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պաշտպանելու մասին նախագիծ


    «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից


    ԱԳ փոխնախարարը հնդկական կողմին է ներկայացրել «խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը»


    Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի


    Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը


    ՌԴ ԶՈւ-ն ԱԹՍ-ի միջոցով ծաղիկներ է դրել Անհայտ զինվnրի գերեզմшնին՝ Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզում


    Իրանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է X հարթակին՝ ընտրողական գրաքննության մեջ


    Փաշինյանը Մակրոնին ճանապարհեց Ֆրանսիա


    Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան


    Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]