Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստաթղթի ստորագրումը կախված է մի քանի գործոններից։ Առաջին հերթին․ խոսքն այն մասին է, թե որքանով կպահպանվեն Հայաստանի ազգային շահերը։ Այս մասին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նրանից հետաքրքրվեցին, թե մինչեւ տարեվերջ կստորագրվի՞ արդյոք Բաքվի հետ խաղաղության պայմանագիր, ինչին Պապոյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել եւ այո, եւ ոչ, քանի որ ստորագրումը կախված է երկու կողմերից: Կոնկրետ Հայաստանի մասով կարող եմ ասել, որ կախված է նրանից՝ արդյոք կպահպանվեն Հայաստանի «կարմիր գծերը»։ Մենք չենք կարող փաստաթուղթ ստորագրել մեր «կարմիր գծերի» խախտման պայմաններում»,-ասաց Պապոյանը։