Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան Ալյանս» մտքի
կենտրոն ինստիտուտը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ
համատեղ, տարեսկզբին հայտարարել էին «Լավագույն գիտական աշխատանք 2022»
մրցույթ-մրցանակաբաշխություն՝ «Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա», «Քիմիա
և Երկրի մասին գիտություններ», «Կյանքի մասին գիտություններ» և «Հայագիտություն և
հասարակական գիտություններ» անվանակարգերով:
ՀՀ ԳԱԱ նախագահությունում ամփոփվել են մրցույթի
արդյունքները։ Հայտնի են տարբեր անվանակարգերում աշխատանքների հաղթողների
անունները, որոնց կտրվեն մրցանակներ և դրամական պարգևներ։
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին ՀՀ Գիտությունների
ազգային ակադեմիայում տեղի կունենա մրցույթի արդյունքների հայտարարումը և
մրցանակաբաշխությունը:
Նույն օրը նախատեսվում է «Արարատյան Ալյանս» մտքի
ինստիտուտի կողմից սույն թվականի հոկտեմբերին Երևանում և Ստեփանակերտում
անցկացված համաաժողովների ելույթների ժողովածուի շնորհանդեսը:
Մրցույթի հաղթողներին և համաժողովի մասնակիցներին
ողջունելու են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը
և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։









