Foto

Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը, իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Աբրահամյան

Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում, ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։

Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։

Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։

Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ», - նշել է Աբրահամյանը։