Foto

ՀՀ ԱԳՆ-ն չի՞ կարևորում Ֆրանսիայի Սենատի ընդունված բանաձևը

Երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Այն դեռ հաստատման և վավերացման կարիք ունի, սակայն դրա արձագանքը չի ուշացել։ Դրական են արտահայտվել բազմաթիվ հայ հասրակական-քաղաքական գործիչներ, Արցախի ԱԳՆ-ն և պաշտոնյաներ։ Ադրբեջանն էլ Ֆրանսիային թշնամի է համարել։ Սակայն Հայաստանի ԱԳ նախարարությունը մինչ այժմ չի արձագանքել։ Եթե այս կառույցը կենսունակ է, ապա պետք է նախապես տեղյակ լիներ, որ Սենատում նման հարց է քննարկվելու և հետևաբար արդեն իսկ դիրքորշում կունենար դրա վերաբերյալ և ընդունումից հետո հրապարակեր այն՝ Ինչը չի արել: Իսկ եթե տեղյակ չի եղել և մինչ այս պահը չի արձագանքել, ապա կարելի՞ է ենթադրել, որ ԱԳ նախարարությունն այս բանաձևի ընդունումն առանձնապես չի կարևորում։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան