Foto

ՊՆ «Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող․Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով  մահացել է  զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ  են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և  ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: