Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների երկրորդ ցուցակը։
Հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր 93 զոհերի անուններ։
Հիմնադրամը հրապարակել է սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ևս 51 զոհվածի անուն, այսինքն` արդեն պաշտոնապես հայտնի է 144 զոհի տվյալներ։
Նշվում է, որ հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը` սեպտեմբերի ագրեսիայի զարգացումների արդյունքում։
Ընդհանուր առմամբ` սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով` նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5012 է, կատարվել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։
Հավելենք, որ զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում է 10 մլն դրամ, ապա ամեն ամիս`200 000–ական դրամ։
Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։
- Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային - 29 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային - 23 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
 - Տիգրան Մուսայելյան Սանասարի` ժամկետային - 19 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Սամվել Սահարյան Անդրանիկի` ժամկետային - 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Հրաչ Սարգսյան Մխիթարի` ժամկետային - 14 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Վահե Կարապետյան Ստեփանի` ժամկետային - 30 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Խաչիկ Գրիգորյան Արմենի` ժամկետային - 18 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Վահագն Սարգսյան Արմենի` ժամկետային - 03 սեպտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Հայկ Թովմասյան Կարենի` ժամկետային - 16 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Արգիշտի Ստեփանյան Գալուստի` ժամկետային - 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Անդրանիկ Վարդանյան Արամի` ժամկետային - 10 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Էդուարդ Սիանոսյան Արմենի` ժամկետային - 22 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Գոռ Վարդանյան Ռոբերտի` ժամկետային - 27 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Լևոն Վարդանյան Կարենի` ժամկետային - 03 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Սարմեն Բեջանյան Արկադյայի` պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 - 13 սեպտեմբերի 2022
 - Գագիկ Հարությունյան Սամվելի` ժամկետային - 27 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Տարոն Սիմոնյան Խաչատուրի` պայմանագրային սպա - 16 հունիսի 1983 - 13 սեպտեմբերի 2022
 - Վաղարշակ Արշակունի Վազգենի` կամավորական - 01 հունվարի 1958 - 13 սեպտեմբերի 2022
 - Արմեն Ասլամազյան Գեորգիի` պայմանագրային շարքային - 28 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
 - Աշոտ Միսկարյան Սամվելի` պայմանագրային շարքային - 02 մայիսի 1982 - 14 սեպտեմբերի 2022
 - Արման Մխիթարյան Վանիկի` պայմանագրային շարքային - 02 ապրիլի 1978 - 13 սեպտեմբերի 2022
 - Կարեն Սարգսյան Համլետի` պայմանագրային շարքային - 06 հուլիսի 1975 - 14 սեպտեմբերի 2022
 - Սիաբանդ Թամոյան Քյարամի` պայմանագրային շարքային - 07 հոկտեմբերի 1977 - 14 սեպտեմբերի 2022
 - Արթուր Խաչատրյան Հայկազունու` պայմանագրային շարքային - 12 ապրիլի 1981 - 13 սեպտեմբերի 2022
 - Ավետիք Ալիխանյան Արտակի` ժամկետային - 19 սեպտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
 - Սարգիս Արշակյան Վարդգեսի` ժամկետային - 18 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Մարտին Ավետիսյան Հայկի` ժամկետային - 07 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Հակոբ Բալաբեկյան Կարապետի` ժամկետային - 05 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Արման Ծատուրյան Վարդանի` ժամկետային - 04 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022
 - Մաքսիմ Գևորգյան Արթուրի` ժամկետային - 07 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Սերյոժա Գրիգորյան Սամվելի` ժամկետային - 02 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Արմեն Կարապետյան Կարապետի` պայմանագրային սպա - 20 փետրվարի 1992 - 13 սեպտեմբերի 2022
 - Մխիթար Ավագյան Զարզանդի` պայմանագրային շարքային - 02 հունվարի 1986 - 13 սեպտեմբերի 2022
 - Արման Գրիգորյան Արսենի` պայմանագրային շարքային - 12 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022
 - Ալիսա Մելքոնյան Սուրիկի` պայմանագրային շարքային - 01 փետրվարի 1981 - 13 սեպտեմբերի 2022
 - Սաղաթել Սարգսյան Հրաչիկի` պայմանագրային շարքային - 22 փետրվարի 1985 - 13 սեպտեմբերի 2022
 - Հակոբ Ստեփանյան Պետիկի` կամավորական - 09 ապրիլի 1970 - 14 սեպտեմբերի 2022
 - Սաշա Ասատրյան Արթուրի` ժամկետային - 08 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
 - Արմեն Գասպարյան Արկադիի` ժամկետային - 27 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Կարեն Գրեյան Աբրահամի` ժամկետային - 14 նոյեմբերի 2003 - 14 սեպտեմբերի 2022
 - Հենրիկ Հարությունյան Հովիկի` ժամկետային - 15 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022
 - Յուրի Հունանով Էդուարդի` ժամկետային - 16 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Արթուր Մարգարյան Գվիդոնի` ժամկետային - 19 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022
 - Արամ Մնացականյան Էդիկի` ժամկետային - 01 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Արայիկ Ներսեսյան Նորայրի` ժամկետային - 10 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022
 - Ազատ Ներսիսյան Արկադիի` ժամկետային - 13 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Նարեկ Սահակյան Հովհաննեսի` ժամկետային - 28 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Սարգիս Սարգսյան Կարենի` ժամկետային - 05 նոյեմբերի 2002 - 15 սեպտեմբերի 2022
 - Սերյոժա Ստեփանյան Դավթի` ժամկետային - 24 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Հովհաննես Վարդանյան Հրաչյայի` ժամկետային - 16 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022
 - Գուրգեն Զաքարյան Խաչիկի` ժամկետային - 27 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
                
                                








