«Սասնա ծռեր» խմբի ՊՊԾ գնդի վրա զինված հարձարկման
համար մեղադրվող Վարուժան Ավետիսյանը, ով այս պահին իր պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,
ունի առաողջական խնդիրներ։ Նրա ինքնազգացողությունը վատ է, սակայն զարկերակային ճնշումն
ու մյուս հետզոտությունները հիվանդության մասին չեն վկայում։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանի
պաշտպան Արայիկ Պապիկյանը։ «Վարուժան Ավետիսյանի
մոտ նույն առողջական խնդիրներն են, ինչ 2021թ-ի ձմռանը և գարնանը։ Այդ նախանշաններով պաշտպանյալս կոմայի
մեջ է ընկել և հոսպիտալացվել է՝ ունի անոմալ մրսելու զգացողություն, դողէրոցք։ Առերևույթ
ջերմություն և զարկերակային ճնշման խանգարում չունի։ Թվում է, թե ամեն ինչ կարգին է, Հայաստանում որևէ կլինիկա չի կարողացել ախտորոշել՝ ոչ հիվանդությունը,
ոչ էլ դրա զարգացման պրոցեսը։ Երեկ եմ տեսակցել՝ արտաքնապես ակնհայտորեն տկար էր։ Կարող
եմ պնդել, որ հիմա, ինչ հետազոտություն էլ կատարեն, նույն պատկերն են ստանալու՝ ինչ նախորդ
տարիների ընթացքում»,- նշեց Պապիկյանը։ Այն դիտարկմանը, որ ՄԻՊ գրասենայկի աշխատակիցների
հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանը նշել, որ իր առողջականով մտահոգներին փոխանցեն, որ
ինքը լավ է և իր հետ ամեն ինչ կարգին է, պաշտպանը պատասխանեց․ «ՄԻՊ-ն իր հաղորդագրության
մեջ նշել էր, որ Ավետիսյանն իրեն լավ չի զգում։ ՄԻՊ-ի աշխատակազմից անցած հիգշաբթի օրն են
գնացել Վարուժան Ավետիսյանի մոտ։ Շաբաթ, կիրակի օրերին չեն գնացել, քանի որ այդ օրերին
Պաշտպանի աշխատակազմը հանգստանում է, գրասենյակի դուռն էլ փակ էր։ Ավետիսյանն ասել
է, որ արտքանապես լավ է, բայց իրեն լավ չի զգում։ Նա հասկանում է և ասում է, որ եթե հիմա բողոքի, միևնույն է ՀՀ առողջապահական համակարգն անզոր
է ախտորոշել իր հիվանդությունը, առաջացման պատճառները և բուժուման պլան նշանակել։ Սակայն մենք Գերմանիայից ստացել ենք հավաստիացում,
որ կարող են ախտորոշել»։
Դեռևս անցած տարի դատաքննության փուլում
նման բովանդակության միջորդություն ներկայացրել են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններ,
սակայն թողնվել է առանց քննության։ 2 ամիս առաջ էլ միջնորդություն է ներկայացվել
Գլխավոր դատախազին՝ խնդրելով թույլ տալ, որ Ավետիսյանը տեղափոխվի Գերմանիա և ստանա
իր անհայտ հիվանդության համար ախտորոշում։ Ըստ պաշտապանի՝ 100-ից ավելի հայտնի և հարգված
գործիչներ երաշխավորել են, որ Ավետիսյանը կվերադառնա, ինչպես դատաքննության փուլում։ Բացի այդ վստահեցնում
է, որ Ավետիսյանն այդ մարդը չէ, որ չվերադառնա։ Դատախազությունից դժգոհ չեն, կարգի
համաձայն գրությունն ուղարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝
առողջական վիճակը գնահատելու համար։ Պապիկյանի խոսքով՝ եզրակացությունն էլ օրերս պատրաստ
կլինի։ ՔԿՀ-ից էլ դժգոհ չեն՝ Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել
որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման
կամ այլ հարցերի վերաբերյալ։ Հիմնական պահանջն այն է, որ ցանկանում է թույլտվություն
ստանել՝ մեկնել Գերմանիա ախտորշում և բուժան պլան ստանալու։ Ըստ պաշտպան Պապիկյանի՝
որպես հասարակական քաղաքական գործիչ, Վարուժան Ավետիսյանն ավելի շատ մտահոգված է երկրում
տիրող ճգնաժամով, քան իր առաողջականով։
Հիշեցնենք, որ Ավետիսյանի և Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցներն օրերս բողոք-պահանջով
գտնվում էին դատախազության մոտ՝ նշելով, որ
կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ՝ մինչդեռ հետազոտության արդյունքներ և
ախտորոշում չկա։









