Foto

Արարատ Միրզոյանը ցավակցել է Մևլութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ.

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-թվիթերի իր էջում գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: