Բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
4 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
3 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել են կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,ֆինանսական բուրգ ստեղծելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, երեխայի կյանքի կամ առողջության պարտականությունը չկատարելու, ապօրինի սահմանը հատելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2-ական դեպք՝ գույքին տիրանալու և խարդախության,
1 դեպք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով









