Foto

Ինչո՞ւ Բայդենի համար դժվար կլինի իր կողմը քաշել Հարավարեւելյան Ասիան․ Politico

Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար դժվար կլինի իր կողմը քաշել Հարավարեւելյան Ասիան։ Նա մտադիր է խնդրել Չինաստանի հարեւաններին սանձել տարածաշրջանային հսկային եւ հաշտվել հնարավոր հետեւանքների հետ, գրում է Politico-ն:

«Չինաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել ենթակառուցվածքներում, արտադրությունում եւ  ֆինանսական ծառայություններում։ Իսկ չինական ներմուծումը՝ սկսած կաուչուկից մինչեւ արմավենու յուղ եւ համակարգչային մասեր, կենտրոնական տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ։

Բայդենին շատ փաստարկներ պետք կգան, որպեսզի այդ երկրներին իր կողմը քաշի Պնոմպենի երկու գագաթաժողովներում։

Բայդենի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա կատարի «ԱՄՆ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ հարաբերություններում նոր դարաշրջանի մասին» Հարավարեւելյան Ասիայի երկրների ղեկավարներին տված իր խոստումը։

Սակայն ԱՍԵԱՆ-ի տասը անդամների առաջնահերթությունները հաճախ չեն համընկնում Բայդենի՝ հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարության հետ։ Նրա նպատակը «ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական կառավարումը», ինչը անեծք է Բռունեի, Կամբոջայի, Վիետնամի, Լաոսի եւ Մյանմայի ռեժիմների համար, որոնցից մեծ մասը Պեկինի հուսալի դաշնակիցներ են։

ԱՄՆ-ին հաջողվել է ֆորմալ եւ ոչ ֆորմալ միություններ կնքել ԱՍԵԱՆ-ի մի շարք անդամների, այդ թվում՝ Թաիլանդի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Ինդոնեզիայի եւ Մալայզիայի հետ։

Սակայն ԱՍԵԱՆ-ի որոշ անդամներ չեն վստահում Բայդենին: Ամբողջ տարածաշրջանում աճում է թերահավատությունը առ այն, որ 2024 թվականին կայանալիք ընտրություններում կհաղթի թեկնածու, որը չի ցանկանա հետեւել Բայդենի օրինակին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի նախկին տեղակալ Սքոթ Մարսիելը։