Foto

Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի դասակների ու վաշտերի հրամանատարների պարապմունքները

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել են դասակների ու վաշտերի հրամանատարների հրահանգչական-մեթոդական պարապմունքները, որոնք «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացվում են զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովիղեկավարությամբ:

Դրանցում ներգրավված են 150-ից ավելի զինծառայողներ:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն մասնագիտական-պաշտոնեական պատրաստության, առօրյա գործունեության ղեկավարման և ժամանակակից ավտոմատացված միջոցների ու կառավարման համակարգերի օգտագործմամբ մարտական պատրաստության պարապմունքների անցկացման նոր մեթոդական մշակումները:

Նաև սպաները նորմատիվներ կհանձնեն հատուկ, ֆիզիկական, մարտավարական ու կրակային պատրաստությունից:

Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները կներկայացնեն «Տախիոն», «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» նորագույն համալիրների հնարավորությունը: Հավաքի մասնակիցները կծանոթանան կապի, հետախուզության միջոցների արդի նմուշներին և ժամանակակից զինվորի «Ռատնիկ» հանդերձանքին, որը կիրառվում է կլիմայական տարբեր պայմաններում:

Աղբյուրը՝ «artsakhpress.am»