Foto

ՀՀ դեսպանն ու Վրաստանի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։