Foto

Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է Ալ Քաիդային և «Իսլամական պետությանը»․ Նիկոլ Փաշինյան

Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Այսօր կառավարության նիստին նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը: