Foto

Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող, վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի  զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։