Ինչպես են հայերը թույլ տալիս ադրբեջանցի խաղաղ բնակիչներին լքել ազատագրված Քարվաճառը
Հերթական տեսանյութը պատմական արխիվից: 1993 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 3 տեղի ունեցավ Քարվաճառի ազատագրումը: Հայկական բանակը, ազատագրելով Քարվաճառը, թույլ տվեց ադրբեջանցի խաղաղ բնակիչներին լքել տարածքը: Մերոնք մատով անգամ չեն կպել գեթ մեկ ադրբեջանցու, ով պատրաստ էր առանց դիմադրության լքել տարածքը:
Սա փայլուն վկայությունն է այն բանի, որ մենք ոչ միայն հաղթող բանակ ունենք, այլ նաև բարեգութ ու բարյացակամ ժողովուրդ, որը, ի տարբերություն թշնամու, խաղաղ բնակչությանը չի ոչնչացնում:
Մեր իշխանությունն ունի մեծ հարստություն (խոսքն իրենց փողերի մասին չէ, թեև իրենց համար հենց փողն է հարստությունը), այն է՝ հաղթանակած բանակ, անվախ ու արարող ժողովուրդ: Ամոթալի է, խայտառակություն է (դժվար է մեկ բառով արտահայտել միտքս) նման հարստությունը չփայփայելով չզարգացնել այն:
Արմեն Միքայելյանի ՖԲ էջից