ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը:
Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։
«Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ բարձր զգոնության ազդակ», – ասվում է թերթի զեկույցում:
The Wall Street Journal-ը երեքշաբթի օրը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ-ին Իրանի կողմից իր տարածքում գտնվող թիրախների վրա «մոտակա հարձակման» մասին: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ արևմտյան երկրները միտումնավոր սրում են Իրանի դեմ մթնոլորտը՝ հայտարարելով, որ Թեհրանն իբր պատրաստվում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։









