Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։ Այդ մասին իր թվիթերում գրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն.
«Ողջունում ենք Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստի անցկացումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ տեղում անվտանգության բարելավման և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,-գրել է նա:









