Foto

ԱՊԼ գագաթնաժողովում հնարավոր է Թուրքիայի վերաբերյալ հայտարարություն ընդունվի

Նոյեմբերի 1-ին Ալժիրում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների ղեկավարների նիստ: Հաղորդվում է, որ 2019-ից այս կողմ տեղի ունեցող այդ հավաքի օրակարգը բավականին հագեցած է լինելու հատկապես արաբական երկրների խնդիրներով:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում կարող են տեղ գտնել նաև Թուրքիան ու Իրանը՝ տարածաշրջանում իրենց գործողությունների համատեքստում:

Նշվում է, որ ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի միջամտությունների վերաբերյալ հայտարարություն անելու նպատակահարմարությունը:

Քննարկման թեմա է նաև հնարավոր հայտարարության մեջ այդ թեմայով Անկարայի ու Թեհրանի անունների ուղիղ հիշատակումներ անել-չանելու հարցը: