2023 թվականի պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:
«Մրցույթն արդեն իսկ հայտարարվել է, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 7-ին բացելու ենք հայտարարված մրցույթը», - 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին դուր եկավ այս որոշումը:
«Շատ լավ է, եթե կարողանանք դարձնել իրականություն, օպերատիվ ծառայություններն ավելի լայն հնարավորություն կունենան հանցավորության դեմ պայքարը էֆեկտիվ կազմակերպելու համար», - նշեց Քոչարյանը:









