Foto

Նոր հանրահավաք՝ հին թեզերով

Դիմադրություն շարժումը նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին միասնության հանրահավաք է հրավիրում։ «Կուսակցական շահեր չկան»,- հայտարարում է Իշխան Սաղաթելյանը։ Սա Արցախի երեկվա հանրահավաքին Հայաստանի ընդդիմության արձագանքն է։ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մանրամանում է․ «Միասնություն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ, այլ՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ»։ Սաղաթելյանն ասում է եկեք հանրահավաքի, որ արձանագրեք՝

·         Հայ մարդը տեր է իր հայրենիքին և այն սակարկման ենթակա չէ

·     Հայաստանի իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր կորուստների և զիջումների տանելու

·       Օրվա իշխանությունը չունի որէ լեգիտիմ իրավունք, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը

Ինչպես ընդդիմադիր գործիչն է ասում սա կուսակցական հանրահավաք չէ, այլ՝ համահայաստանյան։ Ինչ է նախորդ հանրահավաքներում այս թեզերը չեն հնչե՞լ, ա՞յլ բան են պահաջել իշխանությունից։ Ընդիմադիր տարբեր գործիչների այսօր հրաժարվում են մեկնաբանել և պատասխանել բարձրացված հարցերին։ Այլ բան, որ հանրահավաքն արվում է միջազգային հանրությանն ասելու կամ Ադրբեջանին ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի հանձնվում։ Այդ դեպքում ինչո՞ւ են դա երբեմն–երբեմն անում։ Նյուս կողմից էլ՝ ինչո՞ւ ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում  քաղաքացուն բացատրել, որ թեև իրավիճակն ուրիշ է, բայց թեզերը հին են ու հենց այդ թեզերը պետք է առաջ տանել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան