Մարտի 16-ին ընդունել եմ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ներկաների խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերն ու դրանց կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում պատվիրակության անդամներն ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և դրա շրջանակում անվտանգային զարգացումներին»:









