Foto

ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները Ղարաբաղի հարցում ընդունելի են Երևանի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորել է նաև ադրբեջանական զորքերի դուրսբերումը Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Նա նշեց, որ Երեւանը պատրաստ է ցանկացած պահի որոշում կայացնել այս հարցում։ Բացի այդ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հույս ունի Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշման հետ կապված՝ Ադրբեջանի ԶՈւ-ն իր ինքնիշխան տարածքներից դուրս բերելու հարցում։