ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնեն նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի համապատասխան որոշումից։
Հիշեցնենք, որ Սոչիում այսօր տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։









