Foto

Հուսամ սկզբունքային կլինեք. քանի որ ձեզ արդեն հանձնել ա, ու դուք դա լավ գիտեք. Ղևոնդյան

Հուսամ սկզբունքային կլինեք. քանի որ ձեզ արդեն հանձնել ա, ու դուք դա լավ գիտեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Իսկ Արցախի հանրահավաքի ժամանակ հնչեցվելու՞ են թեզեր, թե.

- ՀՀ-ի վարչապետը մանդատ չունի Արցախի հարցով բանակցություն վարել Ադրբեջանի հետ,

- հնչեցվելու՞ են թեզեր, որ ՀՀ-ի վարչապետը ուղղակիորեն կոորդինացնում է իր քայլերը Բաքվի հետ,

- գնահատականներ հնչեցվելու՞ են, թե ինչպես է ՀՀ վարչապետը Արայիկի հետ պատերազմը մի շարք գեներալների հետ պասերով նպատակային ձախողել,

- հնչեցվելու՞ են թեզեր, թե մինչև վերջին արցախցին, այդ թվում զենքով, կպայքարենք Արցախի համար,

- հնչեցվելու՞ է Արցախահայերի կոչը, այդ թվում ՌԴ-ին, վերջին զարգացումների ներքո իրենց ապագայի ու հնարավոր կարգավիճակի մասով,

.... եթե չեն հնչեցվելու ու հանրահավաքը սահմանափակվելու է պաթոսով ու սրտաճմլիկ տեսքերով, ապա հավաքվում եք, որ ինչ անեք...

Հուսամ սկզբունքային կլինեք. քանի որ ձեզ արդեն հանձնել ա, ու դուք դա լավ գիտեք... »,- գրել է Ղևոնդյանը: