Foto

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է. ադրբեջանցիները կեղծ տեղեկատվական գրոհ են իրականացնում

Ադրբեջանցիները կեղծ լուրեր են տարածում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյունների վերաբերյալ:  Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրություններ: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»: