Foto

«Դինամոն» Զախարյանի օգնությամբ ջախջախել է «Խիմկիին»

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է «Խիմկիին» և 6-1 հաշվով հաղթանակ է տարել։

Հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և առաջին կեսի վերջնամասում գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Երկրորդ կեսի մեկնարկում Զախարյանը փոխարինվել է:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոհանովիչը խաղից հետո բացատրել է, որ Արսենն իրեն այնքան էլ լավ չի զգացել, քանի որ մարսողության հետ կապված խնդիրներ ունի։

«Դինամոն» 26 միավոր է վաստակել և բարձրացել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ հորիզոնականը։ «Խիմկին» 9 միավորով 15-րդ տեղում է։ Առաջատարը «Զենիթն» է՝ 36 միավորով։