Ինչպես գիտեք, Ռուսաստանում արդեն ավանդական է դառնում տարբեր քաղաքներում մայիսի 9-ին անցկացնել «Անմահ գունդ» ակցիան: Ակցիայի ժամանակ Հայրենական մեծ պատերազմում հաղթած հերոսների նկարներով երթ է անցկացվում: Այս տարի նույնպես Ռուսաստանի հայերի միությունն անմասն չմնաց այդ ակցիայից: ՌՀՄ երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու մի շարք այլ հայեր երթով շարժվեցին Մոսկվայի փողոցներով ու, ի թիվս այլ դրոշների ու լուսանկարների, ՌԴ մայրաքաղաքում ծածանեցին մեր ազատ ու անկախ Արցախի դրոշը:
Նմանօրինակ քայլերը ողջունելի են, մենք պետք է կարողանանք ցանկացած նման առիթ օգտագործել, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր Արցախը ու նրա կարևորագույն խորհրդանիշներից մեկը: Իմ կարծիքով, սա պետք է լինի նաև պետական քաղաքականության մասը. օգտագործել ցանկացած պատեհ առիթ աշխարհին մեր կայացած երկրորդ պետությունը ներկայացնելու նպատակով:
ՌՀՄ-ի երիտասարդների քայլը կարևոր է նաև նրանով, որ ապրիլյան պատերազմից հետո մենք հերթական անգամ ցույց տվեցինք, որ ոչինչ մեզ չի կարող վախեցնել ու մենք ինչպես հպարտ էինք, այնպես էլ հիմա հպարտ ենք մեր Արցախով: Երևի թե, նույնիսկ ավելի հպարտ, քան մեկ-երկու ամիս առաջ:
Հ.Գ. Թեմայի շուրջ ասեմ. ապրի նաև մեր Իվետան, ով, ի հեճուկս ադրբեջանցիների բոլոր հիմարությունների, եվրատեսիլյան դահլիճ անցկացրեց Արցախի դրոշը:
Սամվել Ստեփանյանի ՖԲ էջից