Foto

Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին․ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում եռակողմ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել․

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։

Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»։