Foto

Շատ հստակ ակնկալիք ունենք՝ ՀԱՊԿ-ը կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստանը պաշատոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, արդյոք մինչ այս պահն ունե՞նք որևէ պաշտոնական արձագանք ՀԱՊԿ-ից և ի՞նչ ակնկալիքներ ունենք այս իրավիճակում։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այո, դիմել են ՀԱՊԿ-ին և նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խրհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում աշխատանքային խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը։

«Հիմա մենք առաջիկայում  նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Շատ հստակ ակնկալիք ունենք՝ ՀԱՊԿ-ը  քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս կետերն են, որոնք ոչ միայն Հայաստանի կառավարության ակնկալիքն է այլ, Հայաստանի հանրության և ժողովրդի ակնկալիքն է, և կարծում եմ՝ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում և նրանց կողմից կստանան իրենց պատաասխանները»,- ավելացրեց Փաշինյանը։

Հեղինակ: Թամարա Աբրահամյան