ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը տելագրամի իր ալիքում հրապարակել է Հայաստան իր մուտքն արգելված լինելու մասին ստացած նամակը։
«Ես սա գնահատում եմ որպես վիրավորական քայլ: Մեզ համար անսպասելի էր, նամակ ստացանք ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը անցանկալի է, և որ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա։
Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, էլեկտրոնային նամակ է ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին։
Ստացված նամակում ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից տեղեկացնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։
Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։









