Foto

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն այցելել է Վարդենիս և Սոթք, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Մարկ Կամերոնը եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Այցի ընթացքում նա ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում»,- նշված է հաղորդագրությունում։