Foto

Ալիևը Թբիլիսիում հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը

«Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն, եթե Երևանը համաձայնություն հայտնի»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ, Ալիևը նշել է, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո տարածաշրջանում կտիրի խաղաղություն։

«Մենք  Հայաստանին արդեն փոխանցել ենք հինգ սկզբունքները և հույս ունենք, որ Հայաստանը կցուցաբերի քաղաքական կամք, կսկսի խաղաղ բանակցություններն ու կստորագրի խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ»,-ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ դա տարածաշրջանային համագործակցության նոր հնաավորություններ կստեղծի։