Ինչպես հայտնի է՝
օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախյան
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ստորագրել խաղաղության համապարփակ
պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական է պատասխանել: Չավուշոօղլուն
նաև նշել էր, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցքի»
կարգավիճակը, որը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքը։ Նա ընդգծել էր, որ խաղաղությունը
պահպանող ջանքերը պետք է արագացվեն՝ հավելելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների
կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների
վրա։
Կարևոր է փաստել,
որ ըստ էության, Թուրքիան, այսպես կոչված, միջանցքի հարցում առաջին անգամ հստակ ու
հրապարակային նման որակի հայտարարություն է անում՝ հստակեցնելով, թե իրենց պատկերացմամբ՝
այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա: Այս դրվագն առանցքային է հատկապես
այն առումով, որ այս մասին պաշտոնապես է հայտարարվում։ Ստացվում է, որ եթե անգամ մինչ
այս նույնիսկ կասկածներ կային, որ կողմերի միջև ընկալումների շուրջ կարող են լինել
տարաձայնություններ, ապա նման քայլով թուրքական կողմը հստակեցնում է, թե ինչ նկատի
ունի՝ նման ճանապարհ պահանջելով:
Ստեղծված իրավիճակը
վկայում է, որ այստեղ արդեն միջազգային հանրությունը և այն գործիչները, ում ներկայությամբ
այս հարցերը քննարկվել են, պետք է հստակեցնեն՝ արդյո՞ք եղել են նմանատիպ պայմանավորվածություններ
թե ոչ և արդյո՞ք քննարկվել է այդ ճանապարհի համար նման կարգավիճակ: Նույն միջազգային
գործիչների կողմից շատ կարևոր է, որպեսզի հստակեցնեն, թե օրինակ այս հարցը քննարկվե՞լ
է արդյոք Պրահայում: Այս դրվագն առանցքային է, քանի որ սա կողմերի միջև ամենակարևոր
հարցերից մեկն է, և դա վստահաբար պետք է քննարկվեր միջնորդների ներկայությամբ:
Տվյալ դեպքում,
մյուս, ի դեպ ոչ պակաս, կարևոր դրվագն այն է, թե նման մոտեցումները ընդունե՞լի են միջնորդների
համար այն դեպքում, երբ ասում էին, թե բրյուսելյան փաթեթում այդ ճանապարհի նկատմամբ
վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ-ն իր տարածքում: Ասվածը կարևոր դրվագ է այնպիսի
բան չէ, որ համաձայնագրում հստակորեն չամրագրվի, և տրամաբանական է ու բնականաբար, որ
պետք է հստակ կարգավիճակ ունենա: Եթե նման բան չի քննարկվել, նշանակում է թուրք-ադրբեջանական
կողմերը, որոնք անթաքույց միասին են հանդես գալիս, խախտում են պայմանավորվածությունները:
Ինչպես հայտնի է՝
այս պահին հայկական կողմը ասում է մի բան, Բաքուն՝ մեկ այլ, ինքնին ստեղծվել է բովանդակային բավականին բարդ իրավիճակ: Նման արձանագրւոմներն
առանցքային են՝ դիվանագիտական հետագա էսկալացիայից ու դրա հետևանք այլ խնդիրներից խուսափելու
համար։ Այս դրվագում ՀՀ իշխանությունների տապալված դիվանագիտությունը և ապիկար արտաքին
քաղաքականութանը չարժե անգամ անդրադառնալ։
Արմեն Հովասափյան









