«Եթե իշախանությունն իր սխալները չվերագրի ժողովրդին, այդ ժամանակ պետությունը կդառնա պետություն։ Ես չգիտեմ, մի Սփյուռք, որը գոհլինի այսօրվա իրավիճակից։ Եթե իշախնությունը չի կտարաում իր պարտականությունը, մենք պարտավոր ենք դա ասել։ Վերջին երեք տարին մենք բազմաթիվ միջոցառումներ ենք արել, որին իշխանությունը չի մասնակցել։ Պետք է հիմնենք մի օր, որը կլինի Սփյուռքի օր, այն կլինի ոչ աշխատանքային օր, և այդ օրը Սփյուռքից բոլորը կգան Հայաստան։ Կհիմնենք Սփյուռքի այգի, որտեղ կգործի սփյուռքի պալատ և այն մարդիկ, ովքեր ինչ-որ աշխատանքներ են կատարել, նրանց անունները ոսկե տառերով կգրվի։ Սրանք ոչ թե զուտ խոսքեր են , այլ շատ կարևոր փորձագետներ են այս ուղղությամբ աշխատել»,- այս մասին Արարատ ալյանս մտքի կենտրոնի քննարկմանն ասաց ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը՝ խոսելով հայկական Սփյուռքի ներուժի համակարգման և զարգացման խնդիրների մասին։
Անդրադառնալով անվտանգային համակարգին ՌՀՄ նախագահն նշեց, որ ամեն մեկն այսօր իր հայրենիքն է պաշտպանում, և ցավոք, մեզ բերում են մի պայմանի, որ փորձեն մեզ վախեցնեն, մեր երիտասարդներից խլում են իրենց քաջությունը, որ իրենց գործերն փորձեն առաջ տանեն։ Ադրբեջանի նախագահին միշտ էլ ասել եմ, որ դուք եք ստեղծում պատերազմական վիճակ, բայց վաղ թե ուշ, փոխվելու է ամեն ինչ։
«Ցավոք, փորք պետությունները չեն կարող գոյատևել առանց մեծ պետությունների։ Տեսեք, Գերմանիան ներկա պահին Եվրոպայի տնտեսապես ամենահզորն է, բայց նա ի վնաս իր երկրի, անում է ամեն ինչ ինչ-որ ասում է ԱՄՆ։ Հիմա մեզասում են Ռուսաստան, ես դեմ չեմ, կուզեք գնանք Հոնդուրասին միանանք, տեսնենք իրենք ինչ են առաջարկում։ Մենք պետք է անենք ամեն բան, որ կարողանանք հզորացնենք մեր երկիրը»,- հավելեց Աբրահամյանը։