Foto

ԵԱՏՄ-ին անդամակցելն օգնում է հաղթահարել համաշխարհային ճգնաժամը

ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Ղազախստանի խորհրդարանի Սենատի անդամների առջև ելույթ ունենալիս, հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն  օգնում Է հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:

«Միևնույն ժամանակ,  այս  բարդ պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին իսկ տարում հսկայական դրական, ես կասեի, նույնիսկ կայունացնող դեր Է ունեցել: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ընդհանուր ֆոնին ԵԱՏՄ-ի անդամ- պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունն ավելի  քիչ Է նվազել»,- նշել Է Վալենտինա Մատիվենկոն: Նա նաև հավելել է, որ մի շարք ուղղություններով մատակարարումների ֆիզիկական ծավալն անգամ աճել Է:

«Կարծում ենք, որ տվյալ  պայմաններում, մենք ԵԱՏՄ հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքի այլընտրանք ուղղակի չունենք»,- նշել է  Մատվիենկոն:

Vesti.am