Foto

Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել. Էդմոն Մարուքյան

 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ 

«Ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը նման բան է խոստացել, իրենց ցանկությունը ներկայացնում են որպես իրականություն»,-գրել է Մարուքյանը։