ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ Հայկոյին, հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով՝ կարգադրում եմ.
1. Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»,- ասված է Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ:









