Foto

Հասկանու՞մ եք, որ Ռուսաստանի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արևմուտք ձեզ չի գալու փրկի․ Շարմազանով

«Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-ՆԱՏՕ-ական շահերին»,- կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին», այդ երկրները կամ կործանվեցին կամ մասնատվեցին։

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-ՆԱՏՕ-ական շահերին։

Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես ասացին, հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։

Դուք ուղեղ ունե՞ք։

Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու, փրկի։

Հայաստանի և Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ՝ Ուկրաինայում։

Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար, այ կապիտուլյանտ անմեղսունակներ։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին», այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։

Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «Բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել, իսկ «ձեր սիրելի» Ուկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։

Արցախի հարցում Ուկրաինայի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։