Foto

Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները hոկտեմբերի 19-ին ժամը 00:10-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Մեկտեղ, նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: