Foto

Սիսիանը շարունակում է մնալ առանց համայնքապետի. նիստին քվորում չկար

Սիսիանում ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին այսօր կրկին չհաջողվեց երդվել և ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները՝ քվորում չլինելու պատճառով: 

Նշենք, որ նրա երդման առաջին արարողությունը պետք է կայանար դեռևս հոկտեմբերի 15–ին, սակայն կրկին քվորում չլինելու պատճառով այն չէր կայացել։  

Նշենք, որ ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, ապա մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էին «Աշխատանք և արդարություն» և «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։