Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին երեքշաբթի առավոտյան ծեծի են ենթարկել իր տան շքամուտքի մոտ։ Այս մասին 24News-ին հայտնեց նրա աներորդին՝ Տիգրան Հովակիմյանը։ Մեր զրուցակիցը պատմեց, որ քաղաքական գործչի վրա հարձակվել են երկու հոգով, նա հանցագործներին չի ճանաչել։
«Այս պահին Էդգար Ղազարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, անցնում է ԿՏ հետազոտություն», - ասաց նա։









