Foto

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը։

Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։